ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրություններ են
19.05.2017 | 17:57

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, քվեարկելու իրավունք ունեն շուրջ 55 միլիոն իրանցիներ: Թեկնածուները չորսն են, առաջատար են համարվում երկուսը՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, ով չափավոր գծի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, և կոշտ գծի հետևորդ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, ում ընտրվելու դեպքում երկիրը կրկին կարող է հայտնվել մեկուսացման մեջ:

Անկախ հարցումների համաձայն՝ Ռոհանին ընտրությունների նախօրեին շուրջ 20 տոկոսով գերազանցում էր Ռաիսիին: Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանում անցկացվող հարցումների արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն: Ըստ վերլուծաբանների՝ ընտրողների ակտիվության դեպքում մեծ են Ռոհանիի հաղթանակի հնարավորությունները, թեև Ռաիսին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մերձավորներից է:
«Մեր երկրի ճակատագիրը իրանցիների ձեռքում է»,- հայտարարել է Ալի Խամենեին՝ ընտրատեղամասերի բացումից քիչ անց կատարելով իր քվեարկությունը:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ